• English
  • عربي
  • Հայերեն
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի մասնակցությունը «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը

01 դեկ, 2025

Նոյեմբերի 6-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Աղքատության հաղթահարման համար բնության վրա հիմնված լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում. քննարկում COP17-ին ընդառաջ» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Որպես միջոցառման հիմնական բանախոս ելույթ է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր ելույթում շեշտել է, որ կենսաբազմազանությունը և մարդու բարեկեցությունը անքակտելիորեն փոխկապակցված են։ Նշվել է, որ էկոհամակարգերի պաշտպանությունը չի կարող դիտարկվել միայն որպես բնապահպանական նպատակ․ այն հանդիսանում է աղքատության վերացման, առողջապահական իրավունքի խթանման, սննդի և ջրի անվտանգության ապահովման, ինչպես նաև մշակութային ինքնության ու համայնքների դիմադրողականության պահպանման կարևոր հիմք։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեսլականն է COP17-ը դարձնել իսկապես ներառական, մասնակցային և գործողություններին միտված համաժողով, որը կհամախմբի բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը, կանանց և երիտասարդներին, գիտական ու մասնավոր հատվածին՝ բնության հետ ներդաշնակ ապագա կերտելու նպատակով։

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բոլոր գործընկերների հետ և ուրախ կլինի ողջունել նրանց Երևանում՝ COP17-ի շրջանակներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

P.O.Box 7734 Doha,
Al Dafna,Villa no.5,st.501,zone 67
Tel:+974 44919232, Fax:+974 44279025

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: