• English
  • عربي
  • Հայերեն
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի Պետության ԱԳՆ պետնախարարի հետ

01 հնս, 2025

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` փոխադարձաբար ընդգծելով տնտեսական, ներդրումային, զբոսաշրջային և մշակութային  ոլորտներում փոխգործակցության խթանման հրամայականը: Երկուստեք կարևորվել է ռեզիդենտ դեսպանությունների գործունեությունը երկկողմ օրակարգի զարգացման գործում և պայմանավորվածություն  ձեռք բերվել կրկնապատկել ջանքերը՝ էլ ավելի ընդլայնելու հարաբերությունների  հարուստ օրակարգը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:

Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստի վերջնականացման ողջունումը, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի  բարձրագույն ղեկավարության կողմից ՀՀ կառավարության որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

P.O.Box 7734 Doha,
Al Dafna,Villa no.5,st.501,zone 67
Tel:+974 44919232, Fax:+974 44279025

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: