• English
  • عربي
  • Հայերեն
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հանդիպումը ԿՊ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

13 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 11-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Կատարի արտգործնախարարությունում հանդիպեց ԿՊ ԱԳ գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հասան Ալ-Համադիի հետ։

Դեսպան Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնեց կատարցի զրուցակցին՝ դեսպանության աշխատանքների ակտիվ և շարունակական օժանդակության համար և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Երևանում ևս Կատարի Պետության դեսպանություն կբացվի։

Գլխավոր քարտուղար դոկտոր Ալ-Համադին ընգծեց, որ անհրաժեշտ է առավել ակտիվացնել երկկողմ շփումները և փոխայցելությունները տարբեր մակարդակներում, ինչպես նաև նշեց, որ հրավերի դեպքում կցանկանար այցելել Հայաստան՝ ՀՀ ԱԳՆ իր գործընկերոջ հետ ծանոթանալու նպատակով։

Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել փոխադարձ այցելությունների ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվեց նաև երկու երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով և համակարգող վարչությունների պետերի մասնակցությամբ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը։ 

Գոհունակությամբ նշելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը կարևորեցին նաև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և խորացման հրամայականը։

Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հրամայականը։ Մասնավորապես դեսպան Ղարիբջանյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման հարցի կարևորությունը, ինչին ի պատասխան դոկտոր Ալ-Համադին ասաց, որ կատարական կողմը դրական է տրամադրված։

Հանդիպմանը մասնակցում էր դեսպանության երկրորդ քարտուղար Լևոն Պետրոսյան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

P.O.Box 7734 Doha,
Al Dafna,Villa no.5,st.501,zone 67
Tel:+974 44919232, Fax:+974 44279025

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: