• English
  • عربي
  • Հայերեն
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպումը Կատարի ներդրումների մարմնի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆեյսալ բին Թանի Ալ Թանիի հետ

01 մարտի, 2020
Հանդիպումը Կատարի ներդրումների մարմնի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆեյսալ բին Թանի Ալ Թանիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020թ․ մարտի 1-ին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել Կատարի ներդրումների մարմնի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆեյսալ բին Թանի Ալ Թանիի հետ։ ՀՀ դեսպանը Ֆեյսալ Ալ Թանիին է փոխանցել վերջինիս հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակ-հրավերը՝ մասնակցելու 2020թ․ հունիսի 6-ից 8-ը Երևանում ու Դիլիջանում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»։

Ֆեյսալ Ալ Թանին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի հրավերի համար: Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ներդրումային ծրագրերի ու երկու երկրներում ներդրումային միջավայրի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ նախագահի և Ֆեյսալ Ալ Թանիի միջև 2019թ․ դեկտեմբերին կայացած հանդիպմանը, քննարկված համատեղ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

 Ֆեյսալ Ալ Թանին նշել է, որ ներկայումս Կատարի ներդրումների մարմինը ուսումնասիրում է մի շարք ներդրումային ծրագրեր ու հայտնել է կատարական կողմի պատրաստակամությունը ապագայում դրանք Հայաստանում իրականացնելու նպատակով։

Դեսպան Ղարիբջանյանը շնորհավորել է կատարական կողմին՝ 2020թ․  փետրվարի 29-ին ԱՄՆ-ի և Թալիբանի միջև խաղաղության հաստատման նպատակով Կատարի գործադրած ջանքերը հաջողությամբ պսակվելու կապակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

P.O.Box 7734 Doha,
Al Dafna,Villa no.5,st.501,zone 67
Tel:+974 44919232, Fax:+974 44279025

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: