• English
  • عربي
  • Հայերեն
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Կատարի Պետության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուայնեյնի հետ

12 փետրվարի, 2020
Հանդիպում Կատարի Պետության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուայնեյնի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 12-ին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուեյնայնի հետ։ ՀՀ դեսպանը ներկայացրել է մասնավորապես Ռիո Դե Ժանեյրոյում ՀՀ մարզիկների գրանցած հաջողությունները՝ շեշտելով Կատարի սպորտի տարբեր բնագավառներում (մասնավորապես՝ բռնցքամարտ, մարմնամարզություն, ըմբշամարտ) ներգրավված հայ մարզիկների գործունեության կարևորությունը, որոնք իրենց նպաստն են բերում տարբեր մարզաձևերի զարգացմանը Կատարում։

ՀՀ դեսպանը կարևորել է սպորտի ոլորտում մարզիկների և մարզիչների փոխանակումը, համատեղ հավաքների անցկացումը, երկուստեք պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը։ Այս համատեքստում դեսպան Ղարիբջանյանը ընդգծել է Կատարի մարմնամարզության թիմի մասնակցությունը 2019թ․ ապրիլին Երևանում կայացած միջազգային մրցույթին, ինչպես նաև ուրախությամբ նշել է ներկայումս Հայաստանում համատեղ միջազգային մարզական ճամբարներում Կատարի բռնցքամարտի ու ըմբշամարտի թիմի մարզումների մասին։

Իր հերթին Ջասեմ Ալ-Բուեյնայնը հայտնել է սպորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացման գործում առկա կատարական կողմի հետաքրքրվածությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ կատարական կողմը ցանկանում է ոչ միայն մարզիկներ ուղարկել Հայաստան, այլև օգտվել բարձր որակավորում ունեցող հայ մարզիկների ու մարզիչների գիտելիքներից։

Ջասեմ Ալ-Բուեյնայնը ներկայացնել է սպորտի նկատմամբ Կատարի տեսլականը և առանձնահատուկ ընդգծել պետության ամենաբարձր օղակների նկատմամբ դրա նկատմամբ տածած հատուկ հոգածությունը։

Իր գործընկերների հետ ակտիվ ու կառուցողական բանակցություններ վարելու, համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ դեսպանը բանավոր հրավեր է ուղղել Ջասեմ Ալ-Բուեյնայնին՝ այցելելու Հայաստան։       

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

P.O.Box 7734 Doha,
Al Dafna,Villa no.5,st.501,zone 67
Tel:+974 44919232, Fax:+974 44279025

Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: